00:00:00

Արցախի ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

00:17, 27 հունիս 2018

Հունիսի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Պատգամավորները նախ քննարկել են շրջանառության մեջ դրված օրինագծերը, որոնց մասով պետական իրավական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները ներկայացրել են հանձնաժողովներում քննարկումների արդյունքները՝ դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու առաջարկությամբ: Խորհրդարանի նախագահի տեղեկացմամբ՝ գալիք նիստի օրակարգում կընդգրկվեն նաև «Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր նշանակելու մասին» և «ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության մասին» հարցերը: Պատգամավորները հանձնաժողովի նախագահի թափուր մնացած պաշտոնում կընտրեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հաշվի առնելով հարցերի քանակը և հրատապությունը` ԱԺ-ն հունիսի 27-ին ժամը 11:00-ին և հունիսի 28-ին ժամը 11:00-ին կգումարի հերթական նիստեր: Հունիսի 27-ին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր