00:00:00

Արտերկրից 1 քաղաքացի որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք և մեկնել զինվորական ծառայության

21:45, 26 հունիս 2018

Արտերկրում գտնվող 1 քաղաքացի՝ Ա. Մաթևոսյանը, որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք և մեկնել զինվորական ծառայության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Նա մասնավորապես գրել է. «Որոշ ժամանակ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց արտերկրում գտնվող բազմահազար քաղաքացիներին՝ կոչ անելով վերադառնալ ու մեկնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի վերջիններիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվի: Այսօր մեզ է դիմել մեր հայրենակից Ա. Մաթևոսյանը՝ նշելով, որ լսելով ՀՀ վարչապետի ուղերձը, որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք և մեկնել զինվորական ծառայության: Քաղաքացին միաժամանակ նշել է, որ զինկոմիսարիատից իրեն հայտնել են, որ օդանավակայանում ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն տանելու են ոստիկանություն, որից հետո դատախազություն: Քիչ առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազին, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետին, ՀՀ զինվորական կոմիսարին և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետին՝ հնարավորինս արագ արձագանքելու խնդրին, միաժամանակ միջնորդելով համապատասխան ցուցում տալ իրավասու մարմիններին՝ Ա. Մաթևոսյանի՝ ՀՀ մուտք գործելուց հետո վերը նշված հանգամանքների պայմաններում նրա նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցները հնարավորինս արագ վերացնելու, իսկ զինվորական ծառայության մեկնելու պայմաններում նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հ.Գ. Կարծում եմ, որ իրավասու մարմինները պետք է համարժեք արձագանքեն նշված կոչին և ՀՀ մուտք գործող վայրերում ստեղծեն պայմաններ՝ զինվորական ծառայության նպատակով ՀՀ վերադարձող քաղաքացիների հարցերին հնարավորինս արագ լուծում գտնելու նպատակով...»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր