00:00:00

Կարապետյանը լքեց ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը

21:11, 26 հունիս 2018

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կլքի Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ խնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ որոշումը ինքը շատ նորմալ է գնահատում: «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին. «Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»: Հարցին, թե սա փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց.«Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ն լքելու խոսակցություններին, Շարմազանովն ասաց, որ այս պահին նման խոսակցություն չկա: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի դեմքն էր, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց նա հետո հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»: Նշենք, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը լքելու մասին Irakanum.am-ը գրել էր ավելի վաղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր