00:00:00

Հաջորդը Սերժ Սարգսյանն է՞․ Շարմազանովի մեկնաբանությունը (տեսանյութ)

20:59, 26 հունիս 2018

Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԱԾ-ի ստուգումները հասնեն նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: «Բացի լավ բանից, բացի Արցախի շահը պաշտպանելուց այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որեւէ խնդիրների մեջ եղած լինի: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասաց նա: Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ հեղափոխություն եղավ, Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ դուք այդպես ուզեցիք: Այսինքն հասարակությունը: Բոլոր երկրներում էլ կարող է լինել: Ինչու եղավ, ինչու չեղավ, հիմա դեռ շատ շուտ է դրա մասին խոսելը: Տարբեր վերսիաներ կարող են լինել, լավ եղավ, թե վատ եղավ, դա էլ ապագան ցույց կտա: Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի եւ մեր ժողովուրդը երբեք հիասթափություն չապրի: Ամենավատ բանը հիասթափությունն է»: Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու ոստիկանության գործողությունները։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=xSFOpfTxWTw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր