00:00:00

Վարչապետը Բաղրամյան 26-ում հարմարավետ չի՞ զգում. նա աշխատում է կառավարության շենքում

16:49, 26 հունիս 2018

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի իր նստավայրը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս ընթացքում եղել են օրեր, որ նա ընդհանրապես Բաղրամյան 26 ոտք չի դրել: Փոխարենը նա մինչեւ ուշ երեկո աշխատում է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում: Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ի այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց. «Վերջին շրջանում վարչապետը հիմնականում աշխատում է կառավարության շենքում: Նստավայրի հարցը դեռ քննարկվում է»,- ասաց մամլո խոսնակը: Ճշտող հարցին, թե ինչու՞ է վարչապետը նախընտրում կառավարության շենքը, այլ ոչ թե Բաղրամյան 26-ը, Եղոյանը նշեց, որ որեւէ ենթատեքստ չկա: «Վարչապետի աշխատակազմն այստեղ է գտնվում: Զուտ ֆիզիկական հարմարության հարց է»,- ասաց նա: Այնուհանդերձ, նշենք, որ ՀԺ-ի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում: Թե ինչ նպատակով է օգտագործվելու Բաղրամյան 26-ի շենքը, մեզ առայժմ չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ձեռք բերել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր