00:00:00

Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը. Շարմազանով

17:03, 26 հունիս 2018

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կլքի Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ խնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ այդ որոշումը ինքը շատ նորմալ է գնահատում: «Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին. «Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»: Հարցին, թե սա փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, ՀՀԿ մամուլի քարտուղարն արձագանքեց.«Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ն լքելու խոսակցություններին, Շարմազանովն ասաց, որ այս պահին նման խոսակցություն չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր