00:00:00

Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի կողմից ձեռք բերված Բել-412-ի մասին խոսել է ԱՄՆ կոնգրեսականի հետ

15:48, 26 հունիս 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի կողմից ձեռք բերված ամերիկյան Բել-412-ի մասին զրուցել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, ով հավաստիացրել է, որ կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով: Այս առնչությամբ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ամերիկյան ուղղաթիռների մասին Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ հանրային քննարկումների դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր