Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում հետախուզական ստորաբաժանումների ճամբարային հավաք Է սկսվել:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր ժամանած զինծառայողները շոգ կլիմայի բարձլեռնային պայմաններում կյուրացնեն ուսումնամարտական առաջադրանքներ կատարելիս քողարկման, հաստիքային և հատուկ անաղմուկ զենքի ու ռազմական տեխնիկայի, հետախուզության միջոցների, կառավարման ու կապի «Ստրելեց» և «Ռադիոլամպա» ռադիոտեղորոշիչ կայանի կիրառման հմտությունները:
Հետախույզները նաև կկատարեն կրակային, հատուկ մարտավարական պատրաստության և լեռնային-ժայռոտ տեղանքում մարտական մեքենաների վարման նորմատիվները: Ուսուցման ընթացքում հետախույզները կսովորեն աշխատել թիրախների, կոորդինատների ու տվյալների հավաքման, մշակման, փոխանցման անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հետ փոխգործակցությամբ՝ պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, ճանաչման և ոչնչացման համար:
Ուսումնական գործնական միջոցառումներում ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ և շուրջ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական ռազմակայանի հետախույզների մասնակցությամբ ճամբարային հավաքը կավարտվի հատուկ մարտավարական վարժանքներով և զորամիավորման «Լավագույն հետախույզ» կոչման համար մրցույթի անցկացմամբ: