00:00:00

Ուղեգծերի փոփոխություններ՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում

15:24, 26 հունիս 2018

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան: Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր