00:00:00

Այսօր թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

14:40, 26 հունիս 2018

Օրվա խորհուրդն է. «Առաջինը լսեք», կարգախոսը. «Լսեք երեխաներին և երիտասարդներին, սա առաջին քայլն է, որպեսզի օգնենք նրանց դառնալ առողջ և անվտանգ»: 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի հռչակագրով որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին անդամակցել է ՄԱԿ-ին և վավերացվել է վերոնշյալ կոնվենցիաները։ ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 226-Ն կարգադրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Կառավարությանը հանձնարարվել է կարգադրության ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները։ Կարգադրության իրականացնողներից է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, ում շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։ Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնը տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6544, նախորդ տարվա 6010-ի համեմատությամբ, որոնցից՝ ափիոնային թմրամոլները՝ 2476, որոնցից կանայք՝ 49 կանաբինոիդային թմրամոլները՝ 4065, որոնցից կանայք՝ 56 3-ը՝ կոկաինային թմրամոլներ: Հաշվառվածներից՝ 62%-ը 28-49 տարեկան են, 19% -ը՝ 50-64, 17%-ը՝ 19-27, 65 և բարձր տարիքի 76 անձ, մինչև 18 տարեկան 7 անձ: Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3007 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 722 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր