00:00:00

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

23:54, 25 հունիս 2018

Երեւանի կենտրոնից այսօր՝ հունիսի 25-ին, բերման ենթարկված Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի եղբայրը բերման էր ենթարկվել այսօր ժամը 17,20-ի սահմաններում ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները: Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր