00:00:00

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

21:39, 25 հունիս 2018

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով, հունիսի 22-ին հրավիրել էր արտահերթ ժողով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի նոր թեկնածու առաջադրելու նպատակով: Օրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը, Ժողովի կողմից հաստատվել է միաձայն: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը: Քվեարկության արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը սահմանված ժամկետում կտրամադրվեն Ազգային ժողովի նախագահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր