00:00:00

Արցախի ոստիկանության նոր բացահայտումը. ԵԿՄ ղեկավար կազմը յուրացրել է քառօրյայի օգնությունն ու պահել «Միրզաջան»-ում

16:55, 25 հունիս 2018

Արցախի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարաներհայտնաբերելու վերաբերյալ: Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2016թ.-ի ապրիլին ԵԿՄ ղեկավար կազմը յուրացնելու նպատակով հափշտակել է տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից ապրիլյան պատերազմի օրերին որպես օգնություն տրված պարենային ապրանքներ, սննդամթերք, ծխախոտ ու այն պահել «Միրզաջան» կոչվող տարածքում գտնվող «ՋիԷս պլյուս» ՍՊԸ-ի պահեստում: Նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=GhgdeHJHu6s

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր