Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը` գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուի գլխավորությամբ։
Ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գրասենյակին երկարամյա համագործակցության և տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության համար։ Փոխնախարարն արժևորել է վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գրասենյակի աջակցության ծրագիրը և միաժամանակ ընդգծել, որ համայնքների ֆինանսական համահարթեցման ու ծախսային քաղաքականության արդիականացման վերաբերյալ գործընկերների տեսլականը լիովին համընկնում է տեղերում ժողովրդավարության խորացմանը միտված նոր կառավարության մոտեցումների հետ։
Լորետա Վիոյուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և բարձր գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, կարևորել է գործող ծրագրի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել ներգրավել փորձագիտական ամբողջ ներուժը ոլորտի արդիականացմանն ուղղված հետագածրագրերը կյանքի կոչելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական համահարթեցման և ծախսային քաղաքականության բնագավառներում բարեփոխումների ռազմավարության մշակման և տարածքների կարիքների արդյունավետ բավարարմանն ուղղված մի շարք հարցեր։