00:00:00

«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

17:50, 25 հունիս 2018 Իրավական

Ապրիլի 2-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին: Հունիսի 23-ին, ժամը 22.30-ին, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ինքնակամ ներկայացել 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը: Հայկ Ա.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր