00:00:00

Մանվել Գրիգորյանի փաստաբանին facebook-ով սպանության սպառնալիքներ ուղարկողին գտել են

16:29, 25 հունիս 2018 Իրավական

Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է Երեւանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանը, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր