00:00:00

Արթիկում 7.000.000 դրամի ոսկյա զարդերի կողոպուտի փորձ կատարած անձը բերման է ենթարկվել

17:53, 23 հունիս 2018 Իրավական

Հունիսի 22-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 29-ամյա Մուշեղ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ոսկու խանութի հետնաբակում 32-ամյա Ենոք Դ.-ն հարվածել է իրեն և խանութի մոտ կայանված իր «Հունդայի Սանտաֆե» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է հափշտակել 7.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով իր կողմից դիմադրության դիմել է փախուստի, որը կանխվել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Ոստիկանությունից հայտնում են, որ Ենոք Դ.-ն ձերբակալված է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր