00:00:00

Ծեծկռտուք «Դիվա» ակումբի մոտ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

16:23, 23 հունիս 2018 Իրավական

Երեւանի Բագրեւանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբում այսօր՝ հունիսի 23-ին, լուսադեմին ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 07.00-ին հիվանդանոցից հաղորդում են ստացել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ 2 երիտասարդ է տեղափոխվել, որոնք ըստ բժշկի, ի վիճակի չեն բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են «Դիվա» ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր