00:00:00

Խոշոր չափերով գողություն Երեւանում գործող գրասենյակներից մեկից. Տեսախցիկը ֆիքսել է

21:28, 21 հունիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով ՝ 2018թ. մայիսի 5-ին ՝ ժամը 02:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, պատուհանը կոտրելու եղանակով, մուտք է գործել Շենգավիթ վարչական շրջանում գործող ՓԲ ընկերություններից մեկը եւ սպասարկման սրահից հափշտակել դյուրակիր համակարգիչ, չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են գումար, լիցքավորման քարտեր եւ սարքեր, քարտաֆոն քարտեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է մի մարդ ինչ-որ իր վերցնում եւ հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=u0hYEYa9Yf0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր