00:00:00

Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ

20:15, 21 հունիս 2018

ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված արտահերթ նիստին որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, նշելով, որ այդ հայտարարության տակ ստորագրել են  նիստին մասնակցած բոլոր ազատամարտիկները, հայտնում է News.am-ը: «ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած հրեշավոր երեւույթը, որը հանիրավի վարկաբեկում է ԵԿՄ հազարավոր ազնիվ ազատամարտիկների հեղինակությունը: Ընդլայնված նիստի մասնակիցները, գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցինք՝ հանձնարարել վարչությանը շատ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, երկրորդ՝ մինչեւ արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը, երրորդ` մինչեւ առաջիկա վարչության նիստ աշխատանքների համակարգումը դնել ԵԿՄ փոխնախագահների վրա»,-ասել է նա: Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ կստեղծվի  նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր