00:00:00

ՀՀԿ-ն դեմ չէ քննարկել ռեյտինգային համակարգը վերացնելու առաջարկը

20:11, 21 հունիս 2018

Մենք դեմ չենք ռեյտինգային համակարգի քննարկման համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ իրենք աստիճանաբար հրաժարվել են մեծամասնական համակարգից եւ անցել 100 տոկոս համամասնական համակարգի՝ սակայն տարածքային բաղադրիչը պահպանելով. «որովհետեւ միանգամից չէր կարելի կտրել տարածքների կապը ԱԺ-ի հետ»: «Հիմա պետք է մեկ քայլ ավել կատարենք: Մենք դեմ չենք ռեյտինգային համակարգի քննարկման համար: Եթե կլինեն հիմնավորումները, որ քաղաքական դաշտն արդեն կայացած է, եւ չունենք այն խնդիրները, որ պետք է տարածքների հետ կապը հաստատող պատգամավորները լինեն, մենք այդ հարցին կարող ենք անդրադառնալ շատ հանգիստ»: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրական օրենսգրքում պետք է փոխել այն, ինչը չեն հասցրել փոխեն նախորդ օրենսգրքում. «Դրանք վերաբերում են ID քարտերին, մատնահետքերին, իրոք քննարկման առարկա են: Մենք պետք է նաեւ այդ հարցերը քննարկենք միջազգային կառույցների հետ, որոնք կարող են այդ սարքերը տեղադրել, ֆինանսավորում ապահովել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր