00:00:00

«Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային». Էդուարդ Շարմազանով

17:32, 21 հունիս 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն խորհրդարանական հարթակներում: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը: «Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ: Մենք՝ խորհրդարանականներս, պետք է նպաստենք դաշնակցային հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային եւ այդ առումով ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի ու բխում է մեր պետության շահերից: Խոսելով ՍԾՏՀ ԽՎ աշխատանքների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը եւ չծառայի որոշ պետությունների քաղաքական շահերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր