00:00:00

Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց․ նախարար

15:48, 21 հունիս 2018

Այսօր՝ հունիսի 21-ին, Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը։ Այս առթիվ շնորհավորանք է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքում մասնավորապես ասվում է․ «Սիրելի բուժաշխատող, Հարգելի գործընկեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ՝ մեծապես կարևորելով Ձեր դերը թե առողջապահական համակարգում, թե շարքային քաղաքացու կյանքում: Սա ասում եմ՝ համակարգում առկա և Ձեզ անձնապես առնչվող խնդիրներին ծանոթ լինելով: Առաջին անգամ չէ, որ շեշտում եմ՝ մարդը չի կարող պատշաճ կերպով հոգ տանել մյուսների մասին, եթե իր մասին պատշաճ չեն հոգում: Ուստի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են: Այս նպատակին հասնելու ենք քայլ առ քայլ ու հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ ու արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց: Մենք երախտապարտ ենք Ձեզ, որ, հավատարիմ մնալով Ձեր առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում եք մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար: Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն Ձեզ, Ձեր ընտանիքներին: Ցանկանում եմ, որ աշխատեք առողջ մթնոլորտում և նպաստեք առողջ հասարակություն ունենալուն:

Սիրով՝ Արսեն Թորոսյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր