00:00:00

Պետնախարար Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին

00:46, 21 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 20-ին ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասված բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին: Աշխատանքային շրջայցի ժամանակ պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Բնական աղետների հետեւանքների վերացման նպատակով հանրապետության նախագահի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի համակարգող պետնախարար Մարտիրոսյանը տեղերում հետաքրքրվել է շինաշխատանքներով: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հանձնարարելով պատասխանատուներին արդյունավետորեն կիրառել վերահսկողական մեխանիզմները: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կարկուտից, սելավներից և ուժգին քամիներից տուժած քաղաքացիներին կառավարությունը մենակ չի թողնելու, և արդեն քննարկվում է նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու որոշակի ձևաչափի ու ծավալների հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր