00:00:00

Աշխարհի առաջնություն․ Ռուսաստանն ապահովեց մասնակցությունը 1/8-ին․ ինչ շանսեր կան մյուս խմբերում

14:55, 20 հունիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախօրեին մեկնարկեցին խմբային փուլի երկրորդ հանդիպումները։ Ռուսաստանի հավաքականը մրցում էր Եգիպտոսի հավաքականի հետ ու կրկին հաղթանակ տոնեց, այս անգամ՝ 3։1 հաշվով՝ այսպիսով ապահովելով իր տեղը 1/8-րդ եզրափակչում։ Սա Ռուսաստանի երկրորդ հաղթանակն էր, առաջին հաղթանակը նրանք տոնեցին Սաուդյան Արաբիայի հետ խաղում՝ վերջիններին ջախջախելով 5։0 հաշվով։ Ինչպես ասում են՝ տանը պատերն էլ են օգնում․․․ Այսօր տեղի կունենա այս նույն՝ A խմբի մյուս երկու թիմի՝ Ուրուգվայի եւ Սաուդյան Արաբիայի հանդիպումը։ Ուրուգվայը հաղթանակի դեպքում եւս կապահովի իր մասնակությունը 1/8-րդ եզրափակչում։ Այսօր տեղի կունենան նաեւ B խմբի հանդիպումները։ Խմբի երկու ֆավորիտները՝ Պորտուգալիան եւ Իսպանիան ունեն մեկական միավոր՝ միմյանց դեմ մրցելուց եւ 3։3՝ ոչ ոքի խաղալուց հետո։ Պորտուգալիան կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ։ Ֆավորիտը, բնականաբար, Պորտուգալիայի հավաքականն է։ Մյուս հանդիպումը Իսպանիայի եւ Իրանի հավաքականների միջեւ է։ Վերջինն առայժմ խմբում առաջատարն է, ունի 3 միավոր։ Թեեւ հստակ ֆավորիտը Իսպանիան է, սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել։ Իրանը հաղթանակի դեպքում կանցնի 1/8-րդ եզրափակից։ Վաղվանից պայքարի մեջ կմնեն նաեւ C խմբի անդամները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր