00:00:00

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

01:15, 20 հունիս 2018 Սպորտ

Աշխարհի 2018 թ. առաջնության ուժեղ ընտրանիները շարունակում են անակնկալ կերպով միավորներ կորցնել առաջին տուրի խաղերում: Այսօր՝ հունիսի 19-ին, H խմբում Լեհաստանի ընտրանին անակնկալ պարտություն կրեց Սենեգալից: Մրցակցին զիջեց 1:2: Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացվեց Լեհաստանի հավաքականի խաղացող Տիագո Չոնեկի ինքնագոլով: 2-րդ խաղակեսում՝ 60-րդ րոպեին, Մ՛Բայե Նյանգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 86-րդ րոպեին Գժեգոժ Կրիխովյակը կրճատեց տարբերությունը, սակայն լեհերին ավելի անել չհաջողվեց: Առաջին տուրի շրջանակներում հաղթանակներ չեն կարողացել տանել մի շարք հավաքականներ, որոնք ոչ միայն տվյալ խաղի, այլեւ ողջ մրցաշարի ֆավորիտներ են: Դրանք են Իսպանիան, Բրազիլիան, Արգենտինան, աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: H խմբում այսօր անակնկալ պարտություն կրեց նաեւ Կոլումբիան: 1:2 հաշվով զիջեց Ճապոնիային: Քիչ անց Ռուսաստան-Եգիպտոս խաղով կմեկնարկի ԱԱ 2018-ի խմբային փուլի 2-րդ տուրը: Հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարազադաշտում: Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր