00:00:00

Հայաստանում եղանակը կտաքանա

16:36, 20 փետրվար 2018 Բլոգ

Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների՝ Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի «-25․․․-30» աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։ Հայաստանն այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում` հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով», - գրել է Գագիկ Սուրենյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր