00:00:00

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցել են նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը

22:35, 16 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը նույն օրն Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: Նախագահը Ճարտարում նոր եկեղեցու առկայությունը կարեւորել է ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից՝ նախագծի իրականացումը համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության կոնկրետ օրինակներից մեկը, եւ երախտագիտություն հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եկեղեցու կառուցման համար: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր