00:00:00

Աշխարհի առաջնություն․ գրանցված արդյունքներն ու այսօրվա սպասումները

14:57, 16 հունիս 2018 Սպորտ

Ռուսաստանում մեկնարկել է մարզական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ երկու խմբերում արդեն տեղի ունեցան առաջին հանդիպումները։ Այսպիսով, առաջնության երրորդ օրվա դրությամբ՝ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի։ A խմբում, որտեղ ընդգրկված են Ռուսաստանի, Ուրուգվայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները, Ռուսաստանը, 5։0 հաշվով ջախջախելով Սաուդյան Արաբիային, ունի 3 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Ուրուգվայի հավաքականը՝ Եգիպտոսի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո։ B խմբում, որտեղ ընդգրկված են Իսպանիայի, Պորտուգալիայի, Իրանի եւ Մարոկկոյի հավաքականները, առաջատարն առայժմ Իրանի հավաքականն է, ով ունի 3 միավոր՝ Մարոկկոյի նկատմամբ հաղթանակից հետո։ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը ավարտվել է ոչ ոքի, թիմերը մեկական միավոր ունի։ Այսօր՝ հունիսի 16-ին, սպասվում են C եւ D խմբերի հավաքականների հանդիպումները։ C խմբում կհանդիպեն  Ֆրանսիան ու Ավստրալիան եւ Պերուն ու Դանիան։ Առաջին խաղում ֆավորիտները ֆրանսիացիներն են, երկրորդում՝ Դանիացիները։ D խմբում այսօր կմրցեն Արգենտինան եւ Իսլանդիան, որտեղ ֆավորիտը, բնականաբար, Արգենտինան է, եւ Խորվաթիան ու Նիգերիան։ Բուքմեյքերներն այս խաղում ավելի հավանական են համարում Խորվաթիայի հաղթանակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր