00:00:00

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. օրվա խաղերի անոնս

14:24, 16 հունիս 2018 Սպորտ

Օրվա առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։ Կազանում կհանդիպեն Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները։ Այս խմբի մյուս հանդիպումը տեղի կունենա Սարանսկում։ 20։00-ին (Երևանի ժամանակով) կազդարարվի Պերու – Դանիա խաղի մեկնարկը։ D խմբում, Մոսկվայում կհանդիպեն Արգենտինան և Իսլանդիան։ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն դարձել է 3 գոլի հեղինակ, այն էլ Իսպանիայի հետ խաղում։ Այժմ հերթը Մեսիին է։ Ոսկե գնդակի հավակնորդների պայքարը ակումբային մակարդակից տեղափոխվել է աշխարհի առաջնություն։ Եվրո-2016-ը ցույց տվեց, որ Իսլանդիայի հավաքականին թերագնահատելը կարող է վատ հետևանք ունենալ։ Անգլիացիները դա լավ գիտեն (Եվրո-2016-ում Իսլանդիան 1/8 եզրափակիչում հաղթեց Անգլիային)։ Լիոնել Մեսիի խաղին կարող եք հետևել 17։00-ից սկսած։ Դիեգո Մարադոնայի հայրենակիցների հետ նույն խմբում են նաև Խորվաթիայի և Նիգերիայի հավաքականները։ Նրանք կհանդիպեն 23։00-ին Կալինինգրադում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր