00:00:00

Բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն վարչարարության նվազեցմանը. Գրիգոր Մարտիրոսյան

00:39, 16 հունիս 2018 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին ընդունել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին՝ նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ: Պետնախարարը բարձր է գնահատել տնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում նախարարության ունեցած դերակատարությունը և առաջարկել է ներկայացնել իրականացվող աշխատանքների ընթացքը: Հիմնական զեկուցումը ներկայացրել է նախարար Լ. Գրիգորյանը։ Վերջինս հիշատակել է տնտեսական զարգացման, տրանսպորտի, կապի, կադաստրի, անշարժ գույքի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ նախարարության կողմից կյանքի կոչվող շուրջ 15 ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին: Նախարարը տեղեկություններ է հաղորդել նաև շրջանառվող օրենսդրական նախագծերի մասին։ Գործադիրի կողմից խորհրդարանին առաջարկվել է ընդունել դրանք մինչև ընթացիկ տարվա մեջ: Այնուհետև ըստ ոլորտների հանգամանալից տեղեկություններ են ներկայացրել գերատեսչության այլ պատասխանատուները: Շնորհակալություն հայտնելով համապարփակ տեղեկատվության համար՝ պետնախարար Մարտիրոսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շեշտելով, որ բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն վարչարարության նվազեցմանը, քաղաքացիների համար ավելի մատչելի ծառայությունների մատուցմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Գ. Մարտիրոսյանը հորդորել է նաև իրականացվող ծրագրերի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել հանրությանը՝ ընդգծելով ավելի բաց և թափանցիկ գործելաոճի կարևորությունը։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր