00:00:00

Պայթյուն Վրացական փողոցում. 14 մարդ է տարհանվել

16:14, 20 փետրվար 2018 Իրավական

Այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին,Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի արտահոսքից՝ անփութության հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բնակարանը վերանորոգվում էր, և տանտերն այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: Զոհեր և տուժածներ չկան: Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր