00:00:00

Ողբերգական դեպք Երեւանում. Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին

17:07, 10 հունիս 2018 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում, Եղիշե Չարենցի անվան տոն-թանգարանում հերթապահություն կատարող ոստիկանության աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տոն-թանգարանի պահակակետի հատակին հայտնաբերել են 56-ամյա Թ. Ե.-ի  դին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր