00:00:00

Հաղորդավարի փաստաբանին առեւանգելու փաստով քրգործ է հարուցվել

21:39, 09 հունիս 2018 Իրավական

հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հայտնել է  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատախազի որոշմամբ՝ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը: Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր