00:00:00

Քաղաքապետն իր կառավարմամբ տապալվել է Կոտայքի մարզկենտրոնում․ մարզպետը՝ Արամ Դանիելյանի մասին

16:51, 09 հունիս 2018

Հրազդանի ՀՀԿ-ական  քաղաքապետ Արամ Դանիելյանը նախօրեին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա մասնավորապես նշել է, որ իրենք կարող են նոր իշխանության հետ աշխատել ու «բարօրություն բերել քաղաքին»։ «Հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել»,- ասել է Դանիելյանը։ Այս առնչությամբ Irakanum.am-ը զրուցեց Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով նշեց, որ Արամ Դանիելյանի աշխատանքն ինքն անբավարար է գնահատել ու դրա համար լուրջ հիմքեր ունի։ «Ցանկացած համայնքապետի աշխատանք առաջին իսկ օրվանից կոչված է խնդիրների լուծմանն ու կյանքի որակի բարելավմանը, սակայն նույնիսկ այդ հարցերում մեր հարգարժան քաղաքապետը որեւէ նշանակալի ձեռքբերում չունի։ Ինչ ասել է՝ 17 տարի ծառայել եմ այս ժողովրդին։ Մենք այժմ օրական տասնյակ փաստարկված բողոքներ ենք ստանում կոնկրետ Հրազդանի քաղաքացիներից»,- նշեց նա։ Մարզպետի խոսքով՝ մինչեւ այսօր ինքը կոռեկտ չի համարել բարձրաձայնել Հրազդանի քաղաքապետի հրաժարականի մասին, սակայն ակնկալել է նման քայլ։ «Ակնկալել եմ քաղաքապետի ողջախոհությունը, ակնկալել եմ իր կամքով քաղաքական իրողություններից ելնելով՝ պարզապես հեռանալու հնարավոր պատրաստակամությունը։ Այդ մասին ես իրեն առաջին մեր աշխատանքային հանդիպմանը ընկերական ուղղակի հորդորել եմ։ Իր քաղաքական թիմը տապալվել է, տապալվել է շատ ակնհայտորեն ու առավելապես Կոտայքի մարզի մարզկենտրոնում է տապալվել»,- նշեց նա։ Ռոմանոս Պետրոսյանը հավաստիացրեց, որ որպես մարզպետ՝ պետք է ամեն ինչ անի, որպեսզի մարզի բոլոր օղակները ճիշտ տեղում ճիշտ մարդիկ կառավարեն։ Անդրադառնալով Հրազդանի քաղաքապետին՝ մարզպետը նշեց, որ վերջինը ընտրված մարմին է, այդ փաստի հետ հաշվի չնստել չի կարող։ «Դրա համար ես ուղղակի ընկերական հորդորի քայլ եմ արել՝ ասելով, որ պարզապես պետք է հեռանաք, որովհետև ձեր թիմը ձախողել է։ Իսկ նոր թիմի ավելի հավակնոտ, ավելի եռանդով երիտասարդներ կարող են լծվել քաղաքի շենացմանը։ Իմ նպատակը Կոտայքի մարզն էտալոնային մարզ դարձնելն է, իսկ մարզկենտրոն քաղաքը պետք է էտալոնային լինի։ Ես այդ պոտոնցիալն Արամ Դանիելյանի մեջ չեմ տեսնում»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ Հրազդանը պետք է ղեկավարի «էտալոնային, անձնական որակների տեր, պրոֆեսիոնալ անձնավորություն, որը մեր թիմի հետեւից կհասցնի, դինամիկ կաշխատի»։ Նատա Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր