00:00:00

Փոխվարչապետները նոր նշանակումներ են կատարել

15:27, 09 հունիս 2018

Կառավարության աշխատակազմում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Ինչպես տեղեկացնում է Primeminister.am–ը, Սյուզաննա Ավետիսյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական։ Սեդա Հակոբյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտ։ Մոնիկա Առաքելյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական։ Հովհաննես Ազիզյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ Դավիթ Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։ Անի Բաբայանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական։ Վահե Դանիելյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր