00:00:00

ԿԳ նախարար Ա. Հարությունյանի բարեփոխումներին հակառակ ՀՊՏՀ ռեկտոր Կ. Աթոյանը շարունակում է անօրինությունները

05:04, 09 հունիս 2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում արդարացիորեն նոր հույսեր են առաջացել։ Երկրի բարձրագույն իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ինչը ենթադրում է, որ Սահմանադրությամբ ամրագրված հոդվածը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին այս պահին առավելապես համապատասխանում է իրականությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորքային ու համակարգային փոփոխությունների է ենթարկում պետական ապարատը։ Երբ  թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի կրթության և գիտության նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը, ոլորտի հին կոռուպցիոներները ու անօրինություններով հայտնի նախկին ղեկավարները կամ արագ հեռացան համակարգից, կամ էլ ժամանակավոր իրենց կաշին փրկելու համար ստիպված եղան միանգամից անցնել  օրենքով աշխատելու ռեժիմին: Սակայն տարիներ շարունակ հին ձեռագրով աշխատողները, դժվար թե հարմարվեին նոր իրականության հետ։ Հայաստանի պետական բուհերի՝ քաղաքականացված լինելու, ռեկտորների եւ ուսանողական խորհուրդների հանրապետականացված լինելու մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Տարիներ շարունակ ռեկտորները եղել են ոչ թե ուսանող կրթելու պատասխանատուն, այլ իշխանությանը հաճոյացողներ, նրանց համար ընտրություններին ձայներ ապահովողներ։ Նոր Հայաստանում, հին ձեռագրով աշխատող ռեկտորներից է Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով կարկառուն հանրապետականներից է: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Աթոյանը մայիսի 29-ին  հապշտապ հրաման է ստորագրել համալսարանի դոցենտ Վահե Բուլանիկյանին քոլեջի տնօրեն նշանակելու մասին, և ոչ ավել ոչ պակաս մեկ տարի ժամկետով: Նկատենք,  որ ռեկտորն այս նշանակումը արել է անգամ առանց հայտարարություն  հրապարակելու՝, այլ կերպ ասած «ներքին կարգով», ըստ էության վախենալով որ մրցույթի դեպքում այլևս չեն գործելու հին անօրինությունները և առաջադրվելու են նոր ու բարձրակարգ թեկնածուներ: Ստացվում է  Կ. Աթոյանը ակնհայտ դեմ է գնում Կրթության  եւ գիտության նախարարին, ստվերում վերջինիս որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, , թույլ տալով նոր ու էլ ավելի խոշոր անօրինականուններ։ Աթոյանը այնքան է շտապել, որ նախ չի հրապարակել  մրցույթի մասին հսամապատասխան հայտարարություն, եւ հետո, տնօրեն է նշանակում հավաստագիր չունեցող անձի, իսկ այդ նշանակումը անում է 1 տարի ժամկետով: Մինչդեռ մեզ հայտնի է դարձել, որ մայիս ամսին ԿԳՆ-ում կայացած որակավորման քննության արդյունքում համապատասխան հավաստագիր են ստացել   4 տասնյակից ավելի  բարձրակարգ մասնագետներ, ովքեր կարող էին լինել օրինակելի և լավ տնօրեններ: Այստեղ առաջանում են  մի շարք հարցեր, որոնք հուսով ենք նախարարությունը կդնի Կորյուն Աթոյանի առջև, և նա հին անօրինությունները նախորդ ռեժիմի վրա բարդելուն զուգահեռ ստիպված կլինի պարզաբանել, թե ինչու է դեմ գնում նորանշանակ նախարարի հորդորներին և ինչով է առաջնորդվում նոր անօրինականություններ գործելու ժամանակ: Ի դեպ այսպիսի անօրինականություն նա գործել էր  նաև նախկինում: Դեռ նախորդ տարի,  Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակեց Սերգո Խառատյանին: Նա  առավել հայտնի է  «Սաքուլիկ» մականվամբ, ով հանրությանը հայտնի դարձավ  Տարոն Մարգարյանի պաշտպանությունը փակելով, և ըստ էության այդ «արջի» ծառայության համար Հանրապետականների  «դաբրոյով» Աթոյանի ձեռամբ նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ նա այդ նշանակումը արել էր օրենքի խիստ խախտումով, որովհետև քոլեջի ոչ միյան տնօրեն, այլև տնօրենի Ժ/պ կարող է նշանակվել միայն նա, ով ունի Կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված համապատասխան հավաստագիր: Այդպիսի հավաստագիր Սերգո Խառատյանը այն ժամանակ չուներ, իսկ Կորյուն Աթոյանն էլ մի ձևական հայտարարություն-մրցույթ  էր տվել թերթում, այդպիսով երևի ի ցույց դնելով, թե իբր այլընտրանք չի ունեցել: Այնուամենայնիվ, օրենքի խախտումով նշանակված քոլեջի տնօրեն Սերգո Խառատյանը 3 ամիսը մեկ վերանշանակվելով, պաշտոնավարել է մինչև այս տարվա մայիս ամիսը, և ըստ էության հաջողել է այդ աշխատանքում, քանի որ վերջերս, ստանալով պահանջվող հավաստագիրը,  դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու, ինչին հաջոդել էն քոլեջի ուսանողների դասադուլն ու հայտնի դեպքերը: Թավշյա հեղափոխությունից հետո  Կ. Աթոյանը դեմ գնալով նորանշանակ նախարարին, և նախարարության որդեգրած քաղաքականությանը, շարունակում է միանձնյա  որոշումներ կայացնել։ «Մարտնչող տգիտության» հաղթարշավը պետք է կասեցնել, հակառակ դեպքում կրթական ոլորտում միայն ղեկավար կազմի փոփոխությունը, դժվար թե հանգեցնի համակարգային փոփոխությունների։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս ոլորտում լուրջ անելիքներ ունի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր