00:00:00

Նազարբաեւը հաստատել է ղազախերենի նոր լատինատառ այբուբենը

16:04, 20 փետրվար 2018 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաման է ստորագրել, որով հաստատել է լատինական գրության հիման վրա ղազախերենի այբուբենի նոր տարբերակը, հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը: 2017 թվականի հոկտեմբերին Նազարբաեւը հրաման էր ստորագրել մինչեւ 2025 թվականը ղազախերենի այբուբենի 32 տառով լատինական գրության փուլային անցման մասին: Այդ ժամանակ էլ հաստատվել է լատինատառ նոր այբուբենը: Բայց դրանում լայնորեն օգտագործվել էին ապաթարցները, ինչը, շատ մասնագետների եւ շարքային քաղաքացիների կարծիքով, դժվարացնում էր ընթերցելը եւ գրելը:

Նախագահի հաստատած նոր այբուբենը նույնպես 32 տառ է պարունակում, բայց ապաթարցներ չկան, մտցված են նոր տարբերիչ նշաններ եւ երկտառեր (sh, ch):

Մինչեւ 1920-ական թվականները ղազախերենն օգտագործել է արաբական գրությունը, որը փոխարինել է լատինատառի հիմքով այբուբենին: Այն գոյություն է ունեցել մինչեւ 1940 թվականը, երբ ընդունվել է ղազախերենի կիրիլիցայի այբուբենը: Ներկայումս կիրիլիցայի հիմքով ղազախերեն այբուբենը 42 տառ ունի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31