00:00:00

Վալերի Օսիպյանը խիստ հանձնարարական է տվել

21:33, 08 հունիս 2018 Իրավական

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որեւէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաեւ հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչեւ ժամը 24:00-ն: Ոստիկանության պետը նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա: Խորհրդակացության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին: Եվս մեկ անգամ անդրադարձ եղավ այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջացառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոստիկանության արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր եւս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր