Սևանի դատարանի դիմաց ժամեր առաջ հնչած կրակոցների դեպքով «Փաստինֆո»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել:
Մասնավորապես՝ սպանության գործով տուժող կողմը, ովքեր ազգակցական կապի մեջ են քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ, ծեծի են ենթարկել մեղադրյալի՝ Մեխակ Հարությունյանի պապին, ինչին էլ հաջորդել է կրակոցը:
Այպիսով, սապնված Հայկ Հակոբյանի ազգականները ծեծել են ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի մորական պապին՝ Հայկասար Հակոբյանին՝ նույն ինքը Բորիկ Հակոբյանին, իսկ վեջինիս որդին՝ Գուրգեն Հակոբյանը, տեսենելով, թե ինչպես են հորը ծեծում, գնացել և բերել է որսորդական հրացանը, ապա՝ կրակել:
Մեզ հայտնի է դարձել, որ Հայկասար Հակոբյանը ծեծի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
Հանցագործության զենք հանդիսացած որսորդական հրացանը հանձնվել է իրավապահներին:
Նշենք, որ սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի մորեղբոր որդին է, իսկ Բանդուրյանը, ինչպես հայտնի է, Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է:
Իսկ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: