00:00:00

Կաշկանդված չեմ լինելու․ Արմավիրի նորանշանակ մարզպետ

18:57, 08 հունիս 2018

«Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, իմ մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքներն են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել մարզին: «Կարծում եմ, որ իմ անցած ուղին և աշխատանքային փորձը կօգնի ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար: Իմ մասնագիտության մեջ առաջնային եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը: Մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»,- ասաց մարզպետը: Հարցին, թե կաշկանդված չի լինելու գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցած ազդեցությամբ մարզում, նա արձագանքեց. «Իհարկե, ոչ, կաշկանդված չեմ լինելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր