00:00:00

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է

17:54, 08 հունիս 2018 Իրավական

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից ոլորտի բացահայտումների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ինքն էլ գրավոր տեղեկություններ պիտի դա ԱԱԾ-ին: «ԱԱԾ-ի կողմիք քննչական գործողությունների շրջանակում պետական պաշտոնյան հրավիրվել է, հարցաքննվել է, բայց բոլորս պետք է հարգենք քննության ժամանակ մարդու կողմից տրված տեղեկատվությանը»,-ասաց նա: Անանյանն ասաց, որ իր տեղակալը հայտարարել էր, որ նախկինում եղել է պայմանավորվածություն, որ տնտեսվարողները ՀԴՄ-ներով գյուղմթերքի վաճառք կարող են իրականացնել, և նա հրավիրել է այս մասին որոշակի տեղեկություններ տալու: «Գյուղմթերքների մասով որոշում չկա կայացված, քննությունը շարունալվում է, բայց մենք անում ենք մեր գործը՝ այսինքն մի քանի 11-12 ցանցային ընկերությունները, որոնք այդ մեխանիմզով գյուղմթեր չհանդսիացող ապրանքները ևս իրացրել են, մենք շրջանառության ծավալներն ենք մշակում և բոլորին հրավիրելու ենք, բոլորի հետ հաշվարկներ ենք իրականացնելու և առաջադրելու չվճարված հարկերը վճարել պետական բյուջե»,-հայտարարեց նա: Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահները հարցաքննության կանչվելու են, նա նշեց, որ Գագիկ Հարությունյանի թեման պետք է փակել, ինքը առնչությունի չունի այս թեմաների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր