00:00:00

ՀՀ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար քաղաքացիներից 6537 հայտ է ստացել

17:49, 08 հունիս 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, հայտնում ենք, որ նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Գոհունակությամբ նշելով այս մասին և վերահաստատելով հրապարակային ու թափանցիկ աշխատելու գործելակերպը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով եւ բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով»,- ասվում է հայտարարության մեջ: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ներկայում ամփոփվում են ստացված հայտերը: «Պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող անձանց տվյալները կընդգրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի կադրերի շտեմարանում՝ հետագայում հնարավորության դեպքում թեկնածությունները կրկին դիտարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր