00:00:00

Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ․ Փաշինյանը բարկացավ

17:28, 08 հունիս 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում ուշ ժամի վերջերս գրանցված հրավառության մասին փաստը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք է գործի: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն: «Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,-ասաց ՀՀ ոստիկանապետը: Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ: Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ այսպես ասած՝ դեպքի վայրից: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են և փախչում»: Վարչապետը նետեց, թե հասկանալի է, որ հչավառության առարկան այդպիսին է, վայրկաններ է տևոմ, սակայն սա խնդիր չպիտի լինի: «Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլն… չպիտի լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերի, դա այլ խնդիր: Տենց էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել, գողությունները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-զայրացած քննարկումներին վերջ տվեց վարչապետ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր