00:00:00

Ալիկ Սարգսյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրին

17:20, 08 հունիս 2018 Իրավական

Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարանին, հայտնում է News.am-ը։ Նա նաեւ ներկայացրեց պատգամավորներ Ալիկ Սարգսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու համար։ Հովիկ Արսենյանը որպես միջնորդության հիմքեր ներկայացրեց այն, որ Գառնիկ Մարգարյանն այս ընթացքում  պատշաճ վարքագիծ է դրսեւորել, կալանավորման հիմքեր չեն եղել, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավարն է, գեներալ։ Պաշտպանը միջնորդեց խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ սահմանել։  Պաշտպանը նաեւ ներկայացրեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 33 վետերան  ազատամարտիկների անձնական երաշխավորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր