00:00:00

Գիշերը փորձել են առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին. նա հաղորդում է տվել

16:08, 08 հունիս 2018 Իրավական

Այս գիշեր փորձել են առեւանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին: Այս առնչությամբ, SOS-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առեւանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր»։ Դեպքի առնչությամբ, ոստիկանությունը նշում է, որ իսկապես նման հաղորդում իրենց մոտ ստացվել է Վահե Գրիգորյանից: Նա նշել է, որ հունիսի 7-ին՝ ժամը 22։50-ին, իրեն է զանգահարել ոմն Աշոտ եւ խոսելու նպատակով հանդիպում է պահանջել. ինքը նստել է Աշոտի մեքենան, վերջինս էլ մեքենան վարել է անհայտ եւ անմարդաբնակ տեղանքի ուղղությամբ: Փաստաբանը պահանջել է կանգնեցնել մեքենան, վարորդը հրաժարվել է, ինչից հետո փաստաբանը մեքենայից դուրս է ցատկել: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր