00:00:00

Անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը կիջնի 10 դրամով

16:03, 08 հունիս 2018

Էլէկտրաէներգիայի սակագների վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց Էներեգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով, դրանք պայմանավորված են Ատոմակայանի նախադեպը չունեցող երկարաձգման աշխատանքների հետ. «Պատմության մեջ չի եղել, որ այս կարգով կանգնի: Ռիսկեր կան ժամկետից ուշ վերագործարկման վերաբերյալ: Այդ առումով սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն: Այդ ռիսկը հաշվի առնելով այսօր չենք ուզում գնալ այդ քայլին: Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր: Մենք մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ ունենք պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլար գնով ենք ներմուծելու գազը, որը դրանից հետո պետք է վերանայենք: Կա ռիսկ նաեւ դոլար-դրամ հարաբերակցության հետ կապված»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ տարեվերջին կգնահատեն էներգետիկ համակարգի հնարավորությունները, ուստի հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, կարծում են, որ կարող են սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը 110-120 հազար է: «Մեր հաշվարկներով եկել ենք եզրահանգման, որ ունենք եզրակացություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրվող էրելտրաէներգիայի սակագինը: Մենք ունենք երկու տարբերակ, առաջին՝ սակագնի նվազումը իրականացնենք ՀԾԿՀ-ի հետ միասին, երկրորդ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրենք իրենց շահույթի հաշվին նվազեցնեն 10 դրամի չափով: Եթե երկրորդ տարբերակով ենք անում, մեզ մոտ նաեւ չեն նվազում հարկերը»,-ասաց Արթուր Գրիգորյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այնքան ռիսկերի մասին խոսեցիք, բայց  չասացիք, կոռուպցիոն ռիսկեր այդ ոլորտում ունե՞նք, թե չունենք, չարաշահումների ռիսկեր ունե՞նք, թե չունենք: Ես առաջարկում եմ, որ դուք շարունակեք ուսումնասիրությունը, առաջիկայում կգաք զեկույցի ինձ մոտ: Այդ քննարկումները պետք է շարունակվեն, որ մենք համոզվենք, որ այդտեղ ամեն ինչ ճիշտ է եւ արդյունավետ: Այս պահին առնվազն պայմանավորվում ենք, որ անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մնացածի մասով քննարկումները շարունակվելու են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր