00:00:00

Կառավարությունն առաջարկեց ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարել

15:41, 08 հունիս 2018

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­հերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով և քննարկման հաջոր­դա­կա­նու­թյամբ` 1) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չան­ցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում) 2) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փո­խու­­թյուն կատարելու մասին» Կ-303-10.04.2018-ԳԿ-011/0 (երկրորդ ընթերցում) 3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սո­ցիա­­լական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն­­ներ և լրացում կատարելու մասին» Կ-310-02.05.2018-ԱՍ-011/0 (երկրորդ ընթերցում) 4) «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն և լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում) 5) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատա­րե­լու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում լրացում կատարելու մասին» Կ-300-10.04.2018,18.05.2018-ՏՏԳԲ-011/1 (երկրորդ ընթերցում) Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստի նախա­ձեռ­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը: «2018 թվականի հունիսի 19-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովի արտահերթ նստաշրջանի օրակար­գա­յին հարցերի քննարկման հատուկ ընթացա­կար­­գի մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր