00:00:00

Սյունիքի մարզպետը դադարեցնում է իր լիազորությունները

15:07, 08 հունիս 2018

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը

Սիրելի՛ սյունեցիներ,

Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքիմարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքիզարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկությանկրճատմանը, համայնքների զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, երիտասարդների ժամանցիկազմակերպմանը:

Այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել Կապանի օդանավակայանի վերագործարկումը, որն ավարտական փուլումէ: Աներկբա է, որ օդանավակայանի վերագործարկումը բացառիկ հնարավորություններ է նոր ներդրումների ներգրավման ևզբոսաշրջության զարգացման համար: Հուսով եմ՝ մարզի նոր ղեկավարությունը հաջողությամբ ավարտին կհասցնի այսռազմավարական ծրագիրը:

Առողջապահական ոլորտի զարգացման և բժշկական սպասարկման որակի բարելավման նպատակով մի շարքբուժհաստատություններ անցած մեկուկես տարվա ընթացքում համալրվել են ժամանակակից տեխնիկայով ևսարքավորումներում: Իմ նախաձեռնությամբ հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» մասնավոր միջոցներիներգրավմամբ շուրջ 500 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել մարզում՝ սոցիալական ապահովության, կրթության,առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներում: Հիմնադրամը սուբսիդավորել է Կապանի հասարակականտրանսպորտի արժեքի մի մասը՝ քաղաքացիներին հնարավորություն տալով երթևեկել կես գնով, փոխհատուցել է բարձրառաջադիմություն ունեցող հարյուրավոր սյունեցի ուսանողների ուսման վարձը, սահմանել է ամենամսյա ֆինանսականաջակցություն ապրիլյան պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին, իրականացրել է բազում այլ սոցիալականծրագրեր, որոնց նպատակը սյունեցիներին կյանքի որակի բարելավումն ու սոցիալական բեռի թեթևացումն է:

Ի թիվս այլ ձեռնարկների, Սյունիքում հիմնադրվել է տեղական հումքով արտադրվող իտալական սննդի գերժամանակակիցարտադրամաս, որն ապահովեց տասնյակ նոր աշխատատեղեր և հնարավորություն ստեղծեց առևտրային կապեր հաստատելհարևան Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ: Մարզկենտրոն Կապանում կառուցվեց գերժամանակակիցկինոթատրոն, որն այսօր մեր երիտասարդների ամենասիրելի վայրերից է:

Թվարկվածն իրականացված նախաձեռնությունների մի փոքր մասն է միայն: Կային բազում ծրագրեր և գաղափարներ, որոնքժամանակի սղությամբ պայմանավորված մեզ չհաջողվեց իրականության դարձնել, բայց, ամփոփելով ցուցանիշները,վստահաբար կարող եմ փաստել՝ մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել, ինչի համար շնորհակալեմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին, մեր գործընկերներին և ընկերներին:

Շնորհակալ եմ մեր մարզն ավելի ապահով, բարեկեցիկ ու գրավիչ դարձնելու շարունակական ջանքերի համար: Շնորհակալ եմհամբերատարության ու նվիրվածության համար: Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին վստահության համար: Շնորհակալ եմմեզ ուղղված երախտիքի խոսքերի և առողջ քննադատության համար:

Լիահույս եմ, որ մեր գործընկերներն, ովքեր վստահելով ինձ անցած մեկուկես տարվա ընթացքում անշահախնդիր կերպովներգրավված են եղել մեր նախաձեռնություններում, կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն ու իրենց նպաստըկբերեն Սյունիքի զարգացմանը։ Իմ հերթին՝ վստահեցնում եմ, որ անկախ հետագա կարգավիճակից,  շարունակելու եմ լինելՍյունիքում ու յուրաքանչյուր պահի սատարելու եմ այն գործընկերներիս, ում հետ ոչ երկար, բայց դժվարին ու արդյունավետճանապարհ եմ անցել։

Ավարտելով խոսքս՝ հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանն ու Սյունիքի նոր մարզպետին:

Խաղաղություն մեր երկրին, Աստված բոլորիս պահապան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր