00:00:00

«Արմավիր» ՔԿ-ում կասկածելի փոշենման զանգված է հայտնաբերվել

23:32, 07 հունիս 2018 Իրավական

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով, հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր